Ադрբեջшնի պահանջով Բшքվում փակվել է BBC News–ի шդրբեջանական ծառայությունը

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News–ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: Այս մասին հայտնում է BBC–ն:

BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել  գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո:

«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», – ասվում է BBC-ի հայտարարության մեջ:

Ըստ BBC-ի՝ Ադրբեջանի պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդել են, որ Կառավարությունը ցանկանում է կրճատել BBC-ի աշխատակիցների թիվը՝ թողնելով 1 աշխատակից:

BBC-ն գրավոր ոչինչ չի ստացել Ադրբեջանի կառավարությունից և մի շարք ուղիներով պարզաբանումներ է խնդրել: ԱԳՆ–ից ևս պարզաբանում չեն ներկայացրել: BBC–ի լրագրողները դադարեցրել են իրենց աշխատանքը, սակայն BBC–ն շարունակում է ադրբեջաներենով լուրերի հաղորդումը:

BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում:

 

Կիսվել սոց․ ցանցերում