ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆՆ ՈՒ ԿԻԼԻԱՆ ՄԲԱՊԵՆ ՀԱՆԴԻՊԵ՞Լ ԵՆ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, ինչպես հայտնի է, նշանակվել է ֆրանսիական «Կան» ակումբի գլխավոր մարզիչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերը։

Մարզական միջազգային մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որբ Մբապեն, որը ամռանից հետո հազվադեպ է գտնվել Կանում, Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո անձնական ինքնաթիռով ժամանել է Կանի օդանավակայան։

Նրա այցը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում նա հանդիպել է ակումբի խաղացողների և անձնակազմի հետ։

 

Կիսվել սոց․ ցանցերում