Վրաստանի կառավարությունը կարողացավ կանխել Վրաստանում՝ ընդդեմ Ռուսաստանի երկրորդ ճակատի բացումը, չնայած ընդդիմադիրների գործադրած ջանքերի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի կառավարությունն արեց ամեն հնարավորը, որպեսզի պահպանի խաղաղությունն ու անվտանգությունը մեր երկրում։ Մենք հաջողության ենք հասել այդ պայքարում, չնայած այն բանին, որ ահռելի ջանքեր են ներդրվել, որպեսզի Վրաստանում երկրորդ ճակատ բացվեր։ Եղան եւ ուղիղ պահանջներ, եւ կոչեր եւ ուղիղ կոորդինացիա արմատական ընդդիմությունից, սակայն 1921 թվականի սցենարը չկրկնվեց։ Եւ դա Վրաստանի կառավարության շնորհիվ»,- ասել է նա։ Կոբախիձեն հիշեցնենք, որ բազմաթիվ անգամներ էր հայտարարել, որ եթե իշխանության լինեին նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժման» ներկայացուցիչները, ապա Վրաստանը կներքաշվեր ռազմական հակամարտության մեջ եւ կբացեր երկրորդ ճակատ ընդդեմ Ռուսաստանի։
