Դավիթ Խուդաթյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Բելգիայի Թագավորության հետ տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։

Կիսվել սոց․ ցանցերում