2023 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռեւս պահպանվելով բարձր մակարդակներում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին եւ արտքին բարձր պահանջարկի ազդեցությունը: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությոան եւ դրամի արժեւորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են: Այդուհանդերձ, ծառայությունների եւ որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով»,-ասաց նա:
Մարտին Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը. «Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։ Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ», — ընդգծեց նա:
