Հրապարակվել է հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը. հավելաճը կազմել է 7.1%

2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 45.3%-ով:

Ինչպես հայտնում են Կառավարությունից դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

ծառայություններ՝ 12.6%,

շինարարություն՝ 11.6%,

առևտրի շրջանառություն՝ 9.9%,

Արդյունաբերության ծավալները նվազել են 10.4%-ով։

2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 40%-ով. արտահանումը նվազել է 49.2%-ով, իսկ ներմուծումը՝ 33.5%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․7%:

Կիսվել սոց․ ցանցերում