«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդшմ-Ստեփшնшկերտ և Լшչին-Ստեփшնшկերտ ճանապարհները». Բшյրшմով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով»։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։

Բայրամովի խոսքով՝ շրջափակման մասին Հայաստանի հայտարարությունները «անհիմն են» և որ ներկայում Լաչինի միջանցքով երկու ուղղությունով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։

Նա Երևանին մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» համար:

«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) — Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Ադրբեջանի օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար», — ասել է Բայրամով:

Կիսվել սոց․ ցանցերում