Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը:

Այս մասին հայտնում են համայնքապետարանից՝ նշելով, որ օրվա հրամայական դարձած այս պայմանավորվածությունը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ ձեռք էր բերել փետրվարի սկզբին:

745.jpg (88 KB)

«Այսօր արդեն Գյումրին ունի հարմարեցված կլինիկա, որտեղ իրականացվելու են կենդանիների հետազոտություններն ու վիրահատությունները: Տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված հատվածներ:

Երևանից Գյումրի ժամանած մասնագիտական խումբը, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղում կաշխատի 2-3 շաբաթ:

746.jpg (122 KB)

Իրականացվելու է կենդանիների գլխաքանակի կանոնակարգում:

Շները բռնվելու և տեղափոխվելու են կլինիկա, հետազոտվելու են: Առողջ կենդանիները ստերջացվելու և պատվաստվելու են կատաղություն հիվանդության դեմ: Հիվանդ կենդանիները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, քնեցվելու են:

747.jpg (200 KB)

Ծրագրի շրջանակներում ստերջացված և կատաղություն հիվանդության դեմ պատվաստված կենդանիներն իրենց ականջներին կրելու են կազմակերպության դրոշմով վարդագույն կլոր տարբերանշան:

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ:

748.jpg (85 KB)

Մեկնարկած ծրագրին զուգահեռ աշխատանքներ են տարվում Գյումրիում շների ապաստարան ունենալու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում