Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։

Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին  Լևոն Բարսեղյանին։

«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու համար, ամբողջ քարոզարշավը տանելու ենք բարեկամական մթնոլորտում»,-հայտարարեց  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ հաղթանակի դեպքում իրենց թեկնածուն ու քաղաքական ուժն արժանան «Բալասանյան» դաշինքի ճակատագրին, Արամ Սարգսյանը հիշեցրեց՝ Լևոնը Բալասանյան չէ, Բարսեղյան է, նրա հետ շատ բարդ կլինի։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ  Արման Բաբաջանյանն ասաց՝ իրեն անխոցելի ու իրական այլընտրանք են, ճնշել չի ստացվի։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում