Մեսսին չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ վերադառնալ «Բարսելոնա»,- հայտնում է հանրահայտ լրագրող Գիլյեմ Բալագեն:

Ըստ նրա 37-ամյա ֆուտբոլիստը ցանկություն ունի խաղալու վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, սակայն չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան:

Մեսսին «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023-ի ամռանը: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2021 մրցաշրջաններում:

Լեգենդար արգենտինացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսվել սոց․ ցանցերում