Լոս Անջելեսի Հոլիվուդի Dolby Theatre-ում կայացավ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի արժանացավ։ Երեկոն վարում էր կատակերգու և փոդքասթեր Քոնան Օ’Բրայենը:
Մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Անորա»-ն:

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։

«Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

«Օսկար» մրցանակակիրների ամբողջական ցանկը՝
Լավագույն դերասանուհի
Մայքի Մեդիսոն, «Անորա»
Լավագույն ռեժիսոր
Շոն Բեյքեր, «Անորա»
Լավագույն դերասան
Ադրիեն Բրոդի, «Բրուտալիստ»
Լավագույն օրիգինալ երաժշտություն
Դանիել Բլումբերգ, «Բրուտալիստ»
Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ
«Ես դեռ այստեղ եմ» (Բրազիլիա)
Լավագույն օպերատորական աշխատանք
Լոլ Քրոուլի, «Բրուտալիստ»
Ուղիղ եթերում լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Ես ռոբոտ չեմ».
Լավագույն տեսողական էֆեկտներ
«Դունա. Մաս 2»
Լավագույն ձայն
«Դունա. Մաս 2»
Լավագույն վավերագրական խաղարկային ֆիլմ
«Ուրիշ հող չկա».
Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ
«Նվագախմբի միակ աղջիկը»
Լավագույն օրիգինալ երգ
«Էլ Մալ» «Էմիլիա Պերեսից».
Լավագույն գեղարվեստական ուղղություն
«Չարը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Զոի Սալդանյա, «Էմիլիա Պերես»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Կիրան Կալկին, «Իսկական ցավ»
Լավագույն մոնտաժ
Շոն Բեյքեր, «Անորա».
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում
«Նյութը»
Լավագույն ադապտացված սցենար
Պիտեր Ստրաուգանի «Կոնսլավը».
Լավագույն օրիգինալ սցենար
Շոն Բեյքեր, «Անորա».
Կոստյումների լավագույն ձևավորում
Փոլ Թեյզուել, «Չարը».
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ
«Կիպարիսի ստվերում»
Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Հոսք»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Կարեն Կարագուլյանն՝ անդրադառնալով «Օսկար»-ին նշել էր. «Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած»:
