ԹПՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ ԿԱՆ. ԻՆՉ Է ԵՂԵԼ

Թուրքիայի արևմտյան Չանաքալե նահանգում ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց, տուժել է 37 մարդ: Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։ Հունաստանի փառատոնից թուրքական Իզմիր վերադարձող ավտոբուսում եղել է 44 ուղևոր:

«Վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան Գելիբոլու շրջանում, այն դուրս է եկել մայրուղուց ու ընկել առվափոսը, տուժել է 37 մարդ, այդ թվում՝ վարորդը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ վարորդը քնելէ ղեկին այն բանից հետո, երբ ավտոբուսը սահմանային անցակետերի ծանրաբեռնվածության պատճառով առնվազն 5 ժամ է անցկացրել Թուրքիայի սահմանամուտքի մոտ:

 

Կիսվել սոց․ ցանցերում