ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՈԼԵԳՆԵԼ 

Ճապոնիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Իվատե պրեֆեկտուրայում հրդեհի մակերեսն ընդարձակվել է։ Հիշեցնենք, որ սա Ճապոնիայում տեղի ունեցած ամենախոշոր անտառային հրդեհն էր՝ սկսած 1992 թվականից։ Ներկայումս հրդեհի մակերեսն հասել է 2,1 հազար հեկտարի։ Այն մեկ օրում ընդարձակվել է 300 հեկտարով։ Առայժմ դեռ հայտնի է մեկ մահացածի մասին։ Անհետ կորածների մասին տվյալները ճշտվում են։ Կրակը ոչնչացրել է արդեն իննսուն բնակելի կամ կոմերցիոն տարածք։ Տարհանման ցուցում է տրված հինգ հազար մարդու։ Էվակուացիոն ժամանակավոր տեղավորման կենտրոններում ներկայումս արդեն տեղավորվել է 1,2 հազար մարդ։

 

Կիսվել սոց․ ցանցերում