Վենսը նշել է՝ ինչ պայմանների դեպքում Զելե նսկին կարող է վերադառնալ Օվալաձև գրասենյակ

Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ հրաժարվում է քննարկել Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի մանրամասները:

Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Չի կարելի վերադառնալ Օվալաձև գրասենյակ կամ որևէ այլ տեղ և հրաժարվել խաղաղության համաձայնագրի մանրամասները քննարկելուց»,- ասել է նա։

Ինչպես նշել է Վենսը, Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության միջոցով, ցույց է տվել խաղաղ գործընթացին չմասնակցելու բացահայտ ցանկություն։ Միևնույն ժամանակ նա մատնանշել է, որ հանդիպման առաջին կես ժամվա ընթացքում ամերիկացի առաջնորդը փորձել է լինել բարի և քաղաքավարի, չնայած իր հասցեին հնչող «բարբաջանքներին և Կիևի ռեժիմի ղեկավարի ստերին»։

Փոխնախագահը խոստովանել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը «ոչ մեկին չի ուրախացնի», և որ կողմերից յուրաքանչյուրը, իր կարծիքով, պետք է «ինչ-որ բանից հրաժարվի»։ Նա հավելել է, որ իրեն չեն անհանգստացնում եվրոպացիների՝ Կիևին աջակցելու հրապարակային հայտարարությունները, սակայն նրանք պետք է մասնավոր կերպով Զելենսկիին փոխանցեն հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Խոսելով Կիևին անվտանգության երաշխիքների մասին՝ Վենսն ասել է, որ լավագույն տարբերակը «Ուկրաինայի ապագայի տնտեսական հեռանկար տալն է»։

«Դա անվտանգության շատ ավելի լավ երաշխիք է, քան 20,000 զինվորականներ ինչ-որ պատահական երկրից, որը չի կռվել 30 կամ 40 տարի: Անվտանգության երաշխիքը և Ուկրաինայի տնտեսական երաշխիքը երկրի վերականգնումն է և Ամերիկայի երկարաժամկետ շահը», — ասել է փոխնախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել է, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։ 

Կիսվել սոց․ ցանցերում