Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է նոր պայմանագրով ստանալ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է իսպանական AS-ը։
Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները կողմերը կսկսեն ամռանը։
Վինիսիուսը ֆինանսապես գրավիչ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, որտեղ կարող է 5 տարում վաստակել 1 միլիարդ եվրո։
Արքայական ակումբում նրա տարեկան աշխատավարձը 15 միլիոն եվրո է։ Նույնքան է ստանում նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
