Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality — ի պատասխանատու անձինք, Դուք ավտոբուսների մեջի կեղտը տեսե՞լ եք

Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality — ի պատասխանատու անձինք, Դուք ավտոբուսների մեջի կեղտը տեսե՞լ եք։ Տպավորություն է, որ ձեռքբերման պահից ի վեր չի լվացվում և ախտահանման մասին էլ չասեմ և մարդկանց հագուստը մշտապես կեղտոտելու մասին ևս չասեմ։ Մաքրման համար գումարներ չե՞ն հատկացվում, որ հավասարվել է գազելային կեղտոտության մակարդակին ու տպավորություն է, որ մարդկանց իրենց շորերով սրբելու հույսին է քաղաքային տրանսպորտը։ Դա էլ հո քաղաքապետարանի տանիքի պետական խորհրդանիշ համարվող եռագույնը չէ, որ նարնջագույնի փոխարեն դեղին է ու չտեսնելու եք տալիս!!!
Կիսվել սոց․ ցանցերում