Թրшմփը Իրшնի իշխանություններին առաջարկել է քննարկել միջուկային գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Խամենեիին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Ես նրանց նամակ գրեցի, որում ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ եթե մենք պատերազմենք, դա սարսափելի կլինի», – Թրամփի խոսքերն է մեջբերում Associated Press-ը (AP):

Նշվում է, որ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է նախորդ օրը նկարահանված հարցազրույցում։

«Ես նախընտրում եմ բանակցել գործարքի շուրջ: Վստահ չեմ, որ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, բայց մենք կարող ենք բանակցել մի գործարքի շուրջ, որը կլինի այնքան լավ, որքան եթե դուք ռազմական հաղթանակ տանեիք», – ասել է Թրամփը:

AP-ի փոխանցմամբ՝ իրանական լրատվամիջոցները հայտնել են Թրամփի խոսքերը, սակայն այաթոլլահ Խամենեիի գրասենյակը դեռ չի մեկնաբանել դրանք։

Կիսվել սոց․ ցանցերում