Սանկտ Պետերբուրգում ռուսական դրոշի «որս» են կազմակերպել

 

Սանկտ Պետերբուրգում Մոսկվայի շրջանի 43-ամյա գործազուրկ բնակիչը ռուսական դրոշի որս է կազմակերպել: Միջադեպի մասին հայտնում է Fonatka պարբերականը։

Դրոշի անհետացումը ի վերջո նկատել է կարգադրիչներից մեկը, որը տեսահսկման տեսախցիկներով հետեւել է չարագործի գործողություններին։

Արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել օրինազանցին։

Ձերբակալվածը նախկինում դատապարտված է եղել խուլիգանության համար։

Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն՝ մանր յուրացումների վերաբերյալ։

Կիսվել սոց․ ցանցերում