Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից. Ուիտկոֆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար:   Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։   «Զելենսկին նամակ է հղել նախագահին, նա ներողություն է խնդրել միջադեպի համար, որը տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում։   Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր»,-ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում