Էդուարդ Գևորգյանը` հանրահայտ Berliner Philharmoniker -ում

 

 «Երաժշտություն  հանուն  ապագայի» հիմնադրամի  կրթաթոշակառու  Էդոմւարդ  Գևորգյանը   կներկայացնի  Հայաստանը  հեղինակավոր  Berliner Klavierfesttage փառատոնին և  ելույթ  կունենա   հանրահայտ   Berliner   Philharmoniker —ում

«Երաժշտություն  հանուն  ապագայի» հիմնադրամը  հպարտությամբ  հայտնում  է,   որ  հիմնադրամի  կրթաթոշակառու, երիտասարդ  դաշնակահար  Էդուարդ  Գևորգյանը, տպավորելով  իր  հմտություններով  ու  տաղանդով, բացառիկ  հրավեր  է  ստացել՝  ներկայացնելու  Հայաստանը  միջազգային  հանրահայտ Berliner Klavierfesttage   բեռլինյան  դաշնամուրային  փառատոնին:

Որպես  տաղանդավոր պատանի  երաժիշտ՝ Էդուարդ  Գևորգյանը  արժանացել է 2900 եվրոյին  համարժեք  ամբողջական  կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի  կողմից՝ փառատոնային  միջոցառումներին  մասնակցելու  նպատակով:

 

Մարտի 3-10-ը  Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը  կնշանարվորվի  մարտի 10-ին  աշխարհի  լավագույն  համերգասրահներից  մեկում՝ Berliner Philharmoniker-ում  կայանալիք  մեծ  գալա համերգով, որտեղ Էդուարդ  Գևորգյանը  ելույթ  կունենա միջազգային հանդիսատեսի   առջև: Այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ  դաշնակահարների` աշխարհի  տարբեր  երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և  Սերբիայից: Փառատոնի  ծրագիրը  ներառում  է  վարպետության  դասեր, սեմինարներ, համերգներ  և  միջազգային  կարիերայի  ցանց, որոնք  նախատեսված  են  երիտասարդ  երաժիշտներին  առաջնորդելու  դեպի  հաջողակ  միջազգային  կարիերա  և  նրանց  ներկայացնելու  համաշխարհային  երաժշտական ​​հանրությանը:

Հիմնադրամի  կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանի մասնակցությունը  այս նշանավոր  միջոցառմանը  ոչ  միայն  արտացոլում  է  նրա  բացառիկ երաժշտական  ​​տաղանդը, այլ նաև  նշանակալի  իրադարձություն  է  Հայաստանի  համար՝ ցուցադրելով  հայ  տաղանդը  համաշխարհային  բեմում:

Էդուարդի  մասնակցությունը  հպարտության  պահ  է   «Երաժշտություն  հանուն  ապագայի» հիմնադրամի  համար, քանի  որ  արդեն 3 տարի հանդիսանալով Հիմնադրամի կրթաթոշակառու և  մասնակցելով  Հիմնադրամի  կրթական  ծրագրերին, վարպետության  դասերին և համերգներին՝ նա էլ  ավելի  է  կարատելագործել  իր  տաղանդն  ու  հմտությունները: Այսօր  նրա մասնակցությունը նաև  վկայում է Հիմնադրամի  նվիրվածությունը  պատանի  տաղանդներին  աջակցելուն և  ավելի  է  ընդգծում  Հիմնադրամի  աճող  ազդեցությունը  Հայաստանում  դասական  երաժշտության  և  մշակութային  ժառանգության  ապագայի  ձևավորման և  միջազգային  ասպարեզում  հայ  երաժիշտների   առաջխաղացման  գործում:

Berliner Klavierfesttage-ը համախմբում է աշխարհի  ամենավառ  երիտասարդ  դաշնակահարներին՝ խթանելով  մի  միջավայր, որտեղ  և՛զարգացող  տաղանդները, և՛կայացած  արվեստագետները   փոխանակում  են  մտքերը, ոգեշնչում   միմյանց  և    իրենց  երաժշտությունը տարածում աշխարհում:

Կիսվել սոց․ ցանցերում