Ադրբեջшնը զինուժը կրшկել է Նոր Շենի ուղղությամբ, կա վիրավոր. Արցախի ՊԲ

Սեպտեմբերի 13-ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կիսվել սոց․ ցանցերում