Պпւտինը Թրամփին «լրացուցիչ տեղեկություններ և ազդանշաններ» է ուղարկել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը «լրացուցիչ տեղեկություններ և ազդանշաններ» է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով։

Պեսկովը նշել է, որ Պուտինն ընդունել է Ուիթքոֆին հինգշաբթի ուշ երեկոյան։ Պեսկովը չի բացահայտել իրենց զրույցի թեման։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ТАСС լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանից մեկնել է ուրբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 11-ի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում