Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ օդերևութաբանների` նշված ժամանակահատվածում տեղումներ չեն գրանցվի։

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +20-ից +22-ի, իսկ գիշերը` +4-ից +6 աստիճանի սահմաններում։

 

Կիսվել սոց․ ցանցերում