Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտությունը կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն: «Թեև սա խաղաղության գործընթացի ավարտը չէ, սակայն դա մեծ քայլ է տարածաշրջանի բնակչության կայունության և խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ։ Հունգարիան ողջունում է այս զարգացումը և հույս ունի, որ համաձայնագրին շուտով կհաջորդի կայուն խաղաղ կարգավորումը»,-նշել է Սիյարտոն:
Բեկում՝ Կովկասում. Ադрբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խшղաղության համաձայնագրի տեքստի շուրջ. Հունգարիայի ԱԳ նախարար
