Սիրիшն և Լիբшնանը պայմանավորվել են հրшդադար հաստատել սшհմանին

Սիրիան և Լիբանանը պայմանավորվել են սահմանին հրադադար հաստատել և ամրապնդել իրենց գործողությունների համակարգումը և երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է «Սիրիա» հեռուստաընկերությունը։

«Սիրիայի և Լիբանանի պաշտպանության նախարարությունների միջև սահմանին հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ Ալ-Շարաայի հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու բարելավել Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակը և համագործակցել հարցերի լայն շրջանակի շուրջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր ստորաբաժանումները հարձակում են սկսել երկրի հյուսիսում գտնվող կառավարական ուժերի դիրքերի վրա։ Մի քանի օր անց նրանք մտել են Դամասկոս։

Այդ ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել էր երկիրը և ընտանիքի հետ ինքնաթիռով մեկնել Ռուսաստան, որտեղ ապաստան էր ստացել:

Կիսվել սոց․ ցանցերում