Խաչшնովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարին

Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից:

Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ:

Մայամիի «Մասթերսը» կանցկացվի մարտի 19-30-ը։

Կիսվել սոց․ ցանցերում