Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը:
Հիշեցնենք՝ անցյալ տարի 92-ամյա Բեդրոս Կիրկորովը ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. բժիշկները թոքերի այտուց էին ախտորոշել։
2023 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն: Փոփ թագավորի հոր սրտին ռիթմավար էր տեղադրվել։
Ֆիլիպ Կիրկորովն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր լուսանկարն ու կից գրառում արել.
«Ես այլևս երեխա չեմ: Այսօր՝ մարտի 18-ին, կյանքից հեռացավ հայրս: Բայց իմ սրտից երբեք չես հեռանա»:
Բուլղարահայ երգիչը պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և Ֆրանսիայում: