Մարինացված վարունգի հունական տարբերակը. պատրաստեք այն և, անկասկած, գոհ կմնաք բաղադրատոմսից և արդյունքից

Բաղադրամասեր ч վարունգ — 1 կգ , քունջութ — 2 ճ/գ, պապրիկա — 1 ճ/գ, սոյայի սոուս — 60 մլ, սխտոր — 3 պճեղ, բուսայուղ — ըստ ճաշակի, աղ — 3 ճ/գ, ջուր — 1 լ, քացախ — 3 ճ/գ, սոուս չիլի — 2 ճ/գ, շաքար — 3 կտոր: Պատրաստման եղանակը ч Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):

Այնուհետև վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճ/գ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերև-ներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա: Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):

Սխտորի պճեղները մանրացնել, խառնել քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ: Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել: Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա: Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:

Կիսվել սոց․ ցանցերում