Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Մարտի 22-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ հայցելով վարորդների ներողամտությունը:

Վարորդներին  հորդորվում է երթևեկելիս լինել զգոն։

Կիսվել սոց․ ցանցերում