Ինչպիսին են հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը և միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը ու Արթուր Դավթյանը ունեն 4 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունի 3.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 2.5 միավոր:  Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 23-ին, Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Կիսվել սոց․ ցանցերում