Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
