ԷՐԴПՂԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալներով՝ քրեական գործ է հարուցվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և 99 կասկածյալների դեմ՝ «հանցավոր կազմակերպություն ղեկավարելու», «հանցավոր կազմակերպությանը մասնակցելու», «խարդախություն», «կաշառակերություն», «որակավորված խարդախություն», «անօրինական անձնական տվյալներ ձեռք բերելու» և «մրցույթի շահարկում» հոդվածներով։ Քննության մեջ են նաև յոթ կասկածյալների, այդ թվում՝ Իմամօղլուի, քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթի և Շիշլիի քաղաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանի դեմ «Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու» մեղադրանքը։

Իրավական ընթացակարգերն ավարտելուց հետո որոշ կասկածյալներ ուղարկվել են Ստամբուլի արդարադատության պալատ։ Կասկածյալների նկատմամբ քրեական գործի վարույթն ավարտվել է։ Դատարանը Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։

Մյուս կասկածյալների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը կառարկի «ահաբեկչության» գործով Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Financial Times թերթը գրում է, որ Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները դարձել են վերջին տասնամյակում Թուրքիայում ընդդիմության ամենամեծ ցույցերը։

Պարբերականը նշում է նաև, որ բողոքի ակցիաները փլուզում են առաջացրել թուրքական ֆինանսական շուկայում. Ստամբուլի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն բաժնետոմսերի հենանիշն ընկել է 7,8%-ով, շաբաթական կորուստները հասցնելով ավելի քան 16%-ի և նշելով 2008թ.-ից ի վեր ամենաշաբաթյա անկումը, մինչդեռ թուրքական լիրան իջել է մոտ 3%-ով։

 

Կիսվել սոց․ ցանցերում