Սա նոր գորճելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադрբեջանի կողմից սшդրանքների և կեղծ հայտարարությունների մասին

«Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, թե Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սադրանքներին և երկրի ՊՆ-ի կողմից պարբերաբար արվող կեղծ հայտարարություններին:

«Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում: Միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»,- նշել է Հովհաննիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում