Հարգելի հայրենակիցներ,
Այսօր համացանցում լայն տարածում է ստացել մի տեսանյութ, որը պարունակում է ապատեղեկատվություն, եւ այն շրջանառվում է միայն ընդդիմության լրատվամիջոցների կողմից։ (Իբրև կրակոցներ կա ադրբեջանական կողմից) այս տեսանյութը, ՌԴ-ի մի քաղաքացի ուղարկել է ԱՄՆ-ում ապրող մի քաղաքացու և խնդրել տեղադրել իբրև հենց հիմա Գորիսում, նրանք փորձում են ստեղծել նոր իռացիոնալ վախ ու խառնաշփոթ, այսպիսով սադրելով իրավիճակը եւ խոչընդոտելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
Մեր պարտականությունն է մնալ զգոն եւ հրաժարվել կեղծ տեղեկությունների տարածումից, որոնք նախատեսված են ժողովրդին բաժանելու եւ մեր միջպետական հարաբերությունները խոչընդոտելու համար։ Նման քայլերը վտանգում են ոչ միայն մեր համերաշխությունը, այլեւ մեր երկրի անվտանգությունը եւ առաջընթացը։
Հիշեք՝ առանց պաշտոնական հաստատված տեղեկությունների, կեղծ լուրերն ու սադրանքները կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան բացահայտ թշնամի։ Մենք պետք է համախմբվենք՝ հանուն խաղաղության եւ մեր ժողովրդի ընդհանուր բարօրության։
Քոմենթում կտեղադրեմ մի հոլովակ որտեղ մի քանի օր առաջ հայ զինվորը քարեր է նետում Ադրբեջանի սահմանի կողմ ադրբեջանական կողմը լուռ հետևում և նկարում է կադրերը, եթե կրակ հրահանգ լիներ այդ օրը կլիներ, բավական է տրվեք Անժոյական կայքերի սադրանքներին:
