Հատուկ ջпկատայինները նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում են. լուսանկարներ

Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացնում նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:

30.jpg (205 KB)31.jpg (243 KB)

Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկում են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Կիսվել սոց․ ցանցերում