Գյումրիում ձերբակալվել է առնվազն 5 անձ

Գյումրիում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է առնվազն 5 անձ:

Ձերբակալվածները ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչներ են:

Հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում