Ղազախստանը ողջունում է Հայաստան-Ադрբեջшն խшղաղության բանակցությունների ավարտը

Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ղազախական ծառայությունը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժամարտ Տոկաևը՝  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշան և խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը: Բացի այդ, Ղազախստանի ղեկավարը հայտն է «ներքին բիզնեսի պատրաստակամությունը Հայաստան ապրանքների մատակարարումը 350 մլն դոլարով ավելացնելու համար»։

Կիսվել սոց․ ցանցերում