Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացրած արժեքի հարկից ազատման մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երակարաձգելու անհրաժեշտությամբ:
«Ներկայումս նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարման ազատման արդյունքում այս երկու տարիների ընթացքում նկատել ենք, որ աճել են էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծման ծավալները»,- ասաց Խոջոյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նկատեց՝ Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտայն միջոցների ձեռք բերումն ու դրանց շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակներին:
Վարչապետ Նիկլո Փաշինյանը արձագանքելով ասաց՝ ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և սա լավ լուր է:
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նաև Երևանում պարեկային ոստիկանությունը օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր ոստիկանները այդ մեքենաների գործունեության մասին, պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի և ՀՀ-ում շատ քաղաքացիներ օգտվում են այդ տրանսպորտի միջոցից:
Ասեմ, որ եթե ծառայութայն հետ անհամապետեղլիության խնդրահարույց հարցեր չծագեն, մենք Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով մեքենաներ, հետո կկիրառենք նաև մարզերում»,- ասաց վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց՝ ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, որ կրիտիկական քանակ ձևավորվի և ենթակառուցվածքային հարցրեը լուծվի։
«Երկու խնդիր կա՝ ուտիլիզացիայի, որը բարդ խնդիր է, չենք կարող սա թողել արտոնյալ ռեժիմ։ Ես կարծում եմ, որ մենք 2024 թվականին արտոնության միջոցով կրիտիկական քանակ կունենաք, ինչը կխթանի ենթառկառուցվածքների ձևավորումը, որովհետև էլեկտրական մեքենաները առանց ենթակառուցվաքծների էֆեկտ չի տա։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ոււտիլիզացման ենթակա մեքենաները ուղարկի ՀՀ, պետք է ուշադիր հետևեքն, որ նման բան տեղի չունեն, եթե զգանք, կա, անմիջապես կարգվորումներով կզսպենք։ Դեռևս 2024 թվականը կլինի լայնամաշտաբ արտոնության տարի: Ի՞նչն է խանգարում որ շեմ դնենք, մեքենաների աշխարհում 15 տարվա արտադրության էլեկտրոմոբլիներ կան, դրանք ՀՀ ներմուծելը որքանո՞վ է ճիշտ, քննարկել ենք այդ հարցը, դա անիմաստ է, որովհետև մարտկոցների որակը արագ է մաշվում, լիարժեք չի շահագործվում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
