Ովքե՞ր են հավակնում Գյումրու համայնքապետի պաշտոնին

Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին պայքարը կընթանա 9 քաղաքական ուժի՝ 6 կուսակցության և 3 դաշինքի միջև։

Դաշինքներն են՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը», «Եվրադաշինք», նաև մասնակցում են հետևյալ կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր»,  Կոմունիստական կուսակցություն, «Ապրելու երկիր», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Դեմոկրատական այլընտրանք», «Իմ հզոր համայնք»։

Ավագանու 33 մանդատների համար պայքարում է 372 թեկնածու:

Radar Armenia-ն ներկայացնում է Գյումրի համայնքում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները գլխավորող թեկնածուներին։

1- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 99 թեկնածու է ընդգրկված։ Այն գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Մինասյանը ՔՊ կուսակցության անդամ է, 2024 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիում կազմակերպած փրայմերիզին, և դրանից հետո, 2024թ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

2022 թվականի հուլիսի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբեր 13-ը զբաղեցրել է ՀՀ սոցհարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Մինասյանը 2018 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

 

2- Կոմունիստական կուսակցության ցուցակը, որը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը, բաղկացած է 33 հոգուց։

Ամբողջական նյութը՝

https://radar.am/hy/news/politics-2686145256/

Կիսվել սոց․ ցանցերում