Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հшղթողները հայտնի են

Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները: Հայաստանի 2025 թվականի տղամարդկանց առաջնությունում լավագույններն էին Մամիկոն Խաչատրյանը (ազատ վարժություն), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (hենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող), Մամիկոն Խաչատրյանը (զուգափայտ): Կանանց պայքարում երկրի չեմպիոններ դարձան Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան), Ժաննա Թևոսյանը (զուգափայտ), Ժաննա Թևոսյան/Արիանա Բեգլարյան զույգը (հենացատկ), Արիանա Բեգլարյանը (ազատ վարժություն): Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստանի բազմամարտի չեմպիոնները:  Տղամարդկանց պայքարում լավագույնը Մամիկոն Խաչատրյանն էր, իսկ կանանց պայքարում` Արիանա Բեգլարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում