Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին

ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Պատճառը մեքենայում մինչև 7 տարեկան երեխային առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման նստեցնելն է:

Նշենք՝ լրագրողների հետ զրույցից հետո Սարիկ Մինասյանը նստել էր առջևում՝ գրկելով տղային:

Կիսվել սոց․ ցանցերում