Զпհեր և վիրшվորներ. Իսրшյելը ավիահшրված Է հասցրել Բեյրпւթի արվшրձանին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Բեյրութի Դահիա արվարձանին՝ լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական շիական շարժման հենակետին ավիահարված հասցնելու մասին: Այս մասին հայտնել են ՑԱԽԱԼ-ը և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը (Շին-Բեթ):

Լիբանանի մայրաքաղաքում հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Համատեղ հայտարարության մեջ չի նշվում զինյալի անունը, սակայն նշվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման հետ նրա շփումների մասին:

«Նա վերջերս օգնել է նրանց իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ լուրջ ահաբեկչություն ծրագրելու հարցում, որը պետք է տեղի ունենար մոտ ժամանակներս», ուստի բանակը «միջոցներ է ձեռնարկել այն ոչնչացնելու եւ սպառնալիքը վերացնելու համար»,— նշված է հայտարարության մեջ:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, կան վիրավորներ:

Կիսվել սոց․ ցանցերում