ԹՐԱՄՓԸ ԴԺԳՈՀ Է․ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԽՈՍՆԱԿ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հայտարարություններից էլ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթը։ «ԱՄՆ նախագահը անհավանական համառությամբ աշխատում է այն բանի համար, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հասնի խաղաղության գործարքի։ Եւ նա դժգոհ է երկու կողմերի ղեկավարների հայտարարություններից։

Նա ասել է, թե իր կարծիքով ինչ պետք է տեղի ունենա, որ հակամարտությունը ավարտվի։ Ու շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Մեր թիմերը շարունակում են գործակցությունը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։

 

Կիսվել սոց․ ցանցերում