Երևանում «Լեքսուս»-ը կпտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը և հայտնվել մայթին

Ապրիլի 3-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում, «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ:

Մոտ 2 ժամ պարեկներն ու ոստիկանները փորձել են պարզել՝ արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, քանի որ վարորդը դեպքի վայրում չի եղել:

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Ա. Հայրապետյանի անվամբ:

Կիսվել սոց․ ցանցերում