Երկրում կադրային ճգնաժամ է. Նիկոլ Փաշինյան

«7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից երեկո ասում է՝ էս Կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մի երկրում, որտեղ բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70-%-ը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով։

Վարչապետը նկատեց, որ կան փոքր խումբ լավ կադրեր՝ մինչև 10 մլն դրամով աշխատող, որոնք չեն գա, աշխատեն Կառավարությունում. «Դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Վարչապետը նշեց, որ եթե իրենց հետ էլ որևէ թեստ անցկացվի, կպարզվի՝ իրենք էլ չեն համապատասխանում չափորոշիչներին. «Նույնն էլ մեզնից առաջների հետ էր լինելու»։

Ըստ նրա՝ կան բացառություններ, որոնք օրինաչափության մասին են խոսում։

 

Կիսվել սոց․ ցանցերում