Շվեդիայի խորհրդարանի դիմաց, երկիր, որը սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարայի հավանությանը, այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կերպարը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Բողոքի ակցիան կազմակերպել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները։
Նշվում է, որ ոստիկաններն ընդամենը հետևել են ակցիային՝ առանց որևէ միջամտության։
