Ամենաքննարկված և այցելությունների աննախադեպ թիվ գրանցած ցուցահանդեսի ավարտին մնաց 5 օր

Ամենաքննարկված և այցելությունների աննախադեպ թիվ գրանցած ցուցահանդեսի ավարտին մնաց ընդամենը 5 օր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պատմության թանգարանը:

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսում ներկայացված են Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը, ինչպես նաև 60-ից ավելի ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցահանդեսի շրջանակներում թանգարանն ունեցել է շուրջ 45 հազար այցելու, որը աննախադեպ թիվ է ցուցադրությունների համար:

Կիսվել սոց․ ցանցերում