«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Պարմա»-ին:

Հանդիպման առաջին կեսում`15-րդ և 45-րդ րոպեներին, «Ինտեր»-ը երկու անգամ գրավեց «Պարմա»-ի դարպասը: 45-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Սակայն երկրորդ կեսում «Ինտեր»-ը չպահպանեց հաղթական հաշիվը և «Պարմա»-ն երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

«Պարմա»-«Ինտեր»` 2:2:

Հայաստանին ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում:

 

Կիսվել սոց․ ցանցերում