1. Տան կենտրոնում — Wi-Fi սարքի մոդեմը պետք է գտնվի բնակարանի մեջտեղում։ Այդ դեպքում ալիքները ավելի հավասար կտարածվեն, հասնելով տան անկյունները։ 2. Բարձրացրեք այն վերև — Երբեք սարքը հատակին մի դրեք։ Այդ դեպքում ալիքների մեծ մասը կգնա ներքևի հարևանին։ Ամենալավ տեղը սարքի համար՝ պատի վրա է, ավելի մոտ առաստաղին։ Դա օգնում է ունենալ շատ հզոր ազդանշան։
3. Հեռացրեք տեխնիկան — Տեխնիկան, որը գտնվում է մոդեմի մոտ, նվազեցնում է սարքի ազդանշանը։ Հեռուստացույցը կամ համակարգիչը չպետք է գտնվեն մոդեմի մոտ՝ հիշեք այդ մասին։ 4. Խաղացեք ալեհավաքների հետ — Եթե մոդեմը ունի 2 ալեհավաք, դրեք մեկը ուղղահայց, մյուսը հորիզոնական։ Այդպես այն ավելի լավ ազդանշան կտա և ինտերնետը կուժեղանա։ Փորձեք ալեհավաքների տարբեր դիրքեր և փորձեք հասկանալ, թե երբ են ազդանշանները ավելի լավ։
