Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։
Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Հաղորդվում է, որ կիսամարաթոնին մասնակցել է 27 հազար մարդ, 50 մասնակից բժշկական օգնություն է պահանջել։ Մրցույթի 24-ամյա պատմության ընթացքում գրանցվել է մասնակիցների չորս մահ, ընդ որում նախորդ մահերը տեղի են ունեցել 2005 և 2010 թվականների մրցարշավներում:
